Նախ Էթիկայի հանձնաժողով կստեղծեն, ապա Քոչարյանի հարցը կքննեն. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ ԱԺ ՔՊ խմբակցությունը մոտ 20 րոպեանոց նիստ անցկացրեց խորհրդարանում՝ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի առնչությամբ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագծի վերաբերյալ: Չնայած այն բանին, որ ՔՊ խմբակցության պատգամավորները տարբեր անկյուններում քննադատում են Անդրանիկ Քոչարյանի պահվածքը, բայց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նիստից հետո խրոխտ հայտարարեց, թե խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին. «ՔՊ խմբակցությունը տևական ժամանակ է աշխատում է ԱԺ-ում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որտեղ կքննվեն պատգամավորական էթիկայի առնչությամբ ամենատարբեր հարցերը: Հույս ունենք, որ այդտեղ ընդդիմությունը ևս մեզ հետ կհամագործակցի, որովհետև նաև ընդդիմության ձայներն են մեզ պետք լինելու, և կստեղծվի մշտական գործող էթիկայի հանձնաժողով»,- հայտարարեց Կոնջորյանն ու արագ հեռացավ: Ստացվում է, որ Քոչարյանը կրկին մնում է անպատիժ, ինչպես եղավ իր՝ խմբակցության ներկայացուցիչներին վիրավորելու, նրանց վարկաբեկելու դեպքում, իսկ նրա «խաղաթուղթը» 44-օրյայի զեկույցն է, որը Քոչարյանը որպես «զենք» է պահել իշխանությունների դեմ և խոստացել է հրապարակել այս տարվա սեպտեմբերի 27-ին: Թեև այդ զեկույցի ներկայացումն արդեն ապօրինություն է, քանի որ հանձնաժողովը վաղուց գոյություն չունի»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
