«Թողնում եմ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենի պաշտոնը». Սերգեյ Խաչատրյան
![]() ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի տնօրեն Սերգեյ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի՛ ընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, ահա և եկավ օրն ու ժամը՝ թողնելու Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի /ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ/ տնօրենի պաշտոնը։ Իմ հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացավ, և այն երկարացնելու առաջարկ չստացա։ Անկեղծ ասած, երկուսի համար էլ շնորհակալ եմ։ Այս երկար ու ձիգ 6 տարիների ընթացքում ինձ համար նոր աշխարհ եմ բացահայտել։ Մոռացված և լքված ոլորտ, անբարեկեցիկ և հուսախաբ, ոտնահարված իրավունքներով և անպաշտպան, անմարդկային պայմաններում ապրող պացիենտներ, խարան։ Անվերջ խարան։ Այսօր մեր իրականության մեջ հոգեբուժությունից բացի չկա մեկ ուրիշ ոլորտ, որտեղ այսչափ ծայրահեղաբար շեշտված լինեն մարդկային որակներն ու հարաբերությունները՝ և ամենալավ, և ամենավատ տեսակետից։ Հիմա, 6 տարիների անցած ճանապարհի վերջում կարող եմ պնդել, որ կարողացել եմ իմ ներդրումը ունենալ, արել եմ ամեն ինչ հնարավոր և անհնարը, անկեղծությամբ և գործին նվիրումով, իմ աշխատանքով հասել եմ ակներև լավ արդյունքների։ ԻՀԱՐԿԵ, ՈՉ ՄԻԱՅՆԱԿ։ Իհարկե, թիմով, ՀԱՊԱԿ-ի անձնակազմի հետ միասին, առողջապահության նախարարության հետ, մեր բազմաթիվ գործընկերների հետ, պետական և ոչ պետական կառույցների հետ։ Շնորհակալ եմ նրանց բոլորին ով օգնել է։ Կրկնակի շնորհակալ եմ նրանց, ով չի օգնել, բայց, նաև, չի խանգարել։ Շնորհակալ եմ նրանց, ով հավատացել է ինձ, հավատացել է, որ փոփոխությունները հնարավոր են, որ դրանք կարող են անշրջելի լինել։ Աղբյուրը` Սերգեյ Խաչատրյան |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
