Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Դատապարտում եմ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը»․ Ալեքսանդր Կոչուբաև

169
Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ., 15:24
«Դատապարտում եմ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը»․ Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատապարտում եմ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը։
Հայոց ցեղասպանության ժխտման արարքի քրեականացման շուրջ քննարկումների ժամանակ մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում բռնության դրսևորումները խիստ անընդունելի են։
Պետականության ամրապնդումը և ցեղասպանության զոհերի հիշատակի արժանապատիվ պահպանումը պահանջում են պատասխանատվությամբ և հարգանքով մոտեցում։ Նման վարքագիծը վիրավորական է մեր ժողովրդի և մեր պատմական հիշողության համար։
Աշխարհի շատ երկրներում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացվել է հենց մեր՝ հայ ժողովրդի հուշի և արդարության համար, իսկ մեր իշխանական պատգամավորները, փոխանակ նման օրինագծերին կողմ քվեարկեն, սադրում են ծեծկռտուք և խոչընդոտում են արժանապատիվ քննարկումները։
Քաղաքական իշխանությունը պարտավոր է ստանձնել քաղաքական պատասխանատվություն և պատժել ԱԺ-ում բռնության հրահրողներին։
Պետք է դատապարտել ցանկացած բռնի գործողություն ու պահանջել, որ մեր պատգամավորները պահեն քաղաքական բանավեճի բարձր մակարդակ՝ արժանապատիվ ներկայացնելով մեր հասարակությանը։
Բռնությունը Ազգային ժողովում չի կարող արդարացվել որևէ օրակարգով»։