Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելուն». Հայկ Կոնջորյան

187
Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ., 14:36
«ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելուն». Հայկ Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ հավելելով, որ, միևնույն ժամանակ, խմբակցությունը տևական ժամանակ աշխատում է ԱԺ-ում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որտեղ կքննվեն պատգամավորական էթիկայի վերաբերյալ ամենատարբեր հարցերը: «Հույս ունենք՝ ընդդիմությունը ևս մեզ հետ կհամագործակցի, որովհետև նաև ընդդիմության ձայներն են մեզ պետք լինելու»,- ասել է Կոնջորյանը։

Հայկ Կոնջորյանի ճեպազրույցը