Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Ներքին վեճ ունեք դաշնակցականներով, «Հայաստան» դաշինքի մնացած անդամներն էլ պլեն են ընգել». Ալեն Սիմոնյան

155
Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ., 12:12
«Ներքին վեճ ունեք դաշնակցականներով, «Հայաստան» դաշինքի մնացած անդամներն էլ պլեն են ընգել». Ալեն Սիմոնյան

Մինչ ՔՊ-ական Բաբկեն Թունյանը եզրափակիչ ելույթ կունենար «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագծի վերաբերյալ, դիմելով ընդդիմադիրներին, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Էդ ինչ ներքին վեճ ունեք դաշնակցականներով, չեմ հասկանում․ ակնհայտ ներքին վեճ ունեք, «Հայաստան» դաշինքի մնացած անդամներն էլ պլեն են ընգել։ Տեղից անընդհատ խոսում եք»։ Դահլիճում իրարանցում սկսվեց, լսվում էր Արծվիկ Մինասյանի, Գառնիկ Դանիելյանի ձայնը։ «Նստի տեղդ, հանգստացի, երիտասարդ», «երիտասարդը դու ես, այ տղա»,- վիճաբանեցին ԱԺ նախագահն ու Գառնիկ Դանիելյանը։

Խոսակցությունը շարունակեց լարել մեկ այլ ՔՊ-ական, Նիկոլ Փաշինյանի հետ քավոր Վահե Ղալումյանը։

Նշենք, որ ԱԺ-ում իրավիճակը պարբերաբար լարվում էր նաև մինչ այս՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի՝ դաշնակցականներին ուղղված ելույթի ժամանակ։

Քաշքշուկ՝ ԱԺ-ում
Հրմշտոց՝ ԱԺ-ում