«Ինչո՞ւ է ձգձգվում սահմանազատման նոր փուլը». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման նոր փուլը տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանագծին: Դա Նոյեմբերյան համայնքի Կողբ, Բերդավան գյուղերի սահմանագոտում է, որտեղ հատվում են Հրավային Կովկասի 3 հանրապետությունների սահմանները։ Տավուշ սահմանագոտում ծառայող պայմանագրային զինծառայողները լրագրողիս իրենց անունները չհրապարակելու պայմանով հայտնեցին, որ այդ հատվածում սահմանազատումը պետք է սկսվեր ապրիլի 15-ին, եղանակային պայմանները դրա համար բարվոք են։ Ըստ սահմանապահ զինծառայողների՝ սահմանազատումը ձգձգվում է այն պատճառով, որ սահմանազատման հետևանքով Ադրբեջանին տարածքներ են տրվելու, հայկական դիրքերը դեպի թիկունք են տեղափոխվելու, իսկ նոր դիրքերը փորված, կահավորված չեն։ Սահմանապահները հայտնեցին, որ սահմանազատման նոր փուլի հետևանքով նոր սահմանագիծն ավելի մոտ է լինելու մեր բնակավայրերին, ավելի է դժվարանալու գյուղացիների կողմից հողեր մշակելը, անասնապահությամբ զբաղվելը, ինչպեսդ դա եղավ Կիրանց, Բերքաբեր, Բաղանիս գյուղերի դեպքում»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
