Կապանի քաղաքապետին տուգանել են. «Հրապարակ»
![]()
«Հրապարակ»-ը գրում է. «Ապրիլի 9-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառել՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով, այսինքն՝ 300 հազար դրամ: Հանձնաժողովն ուսումնասիրել է գնումների էլեկտրոնային համակարգը և բացահայտել, որ 2024 թվականի մայիսի 14-ին համայնքային կարիքների համար նա «Գրիգ Բիզնես» ՍՊԸ-ի հետ տեխսպասարկման պայմանագիր է կնքել, որի սեփականատերը նրա եղբայրն է՝ Գրիգոր Փարսյանը: Եվ քանի որ այս մասին քաղաքապետն առանձին գրավոր հայտարարությամբ չի հայտնել հանձնաժողովին, ինչը «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջ է, սա դիտարկվել է որպես գործողություն, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման: Իհարկե, բարեկամներով գործ անելը մեզանում ազգային բնավորություն է: Բայց մյուս կողմից էլ զարմանալի չէ, որ հենց Կապանի քաղաքապետն է հանձնաժողովի թիրախում: Նկատենք, որ իշխանությունը նրա դեմ տրամադրվել է այն բանից հետո, երբ Կապանի քաղաքապետը ջերմ ընդունելության էր արժանացրել Սյունիք ժամանած Բագրատ սրբազանին։ Մե՛կ նրա սուբվենցիաների փաստաթղթերն էին քրքրում, մե՛կ նրա հոր, եղբոր ընկերությունների ֆինանսական փաստաթղթերը: Հիմա էլ, ահա՝ տուգանք»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
