Բացօթյա սրճարանի համար ԱԺ աշխատակազմը ծախսել է մոտ 100 հազար դոլար. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային Ժողովի ամառային թանկարժեք սրճարանը սկսել է գործել։ Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով։ Ուսումնասիրել ենք Ազգային Ժողովի գնումները, ուղարկել մի քանի հարցումներ ԱԺ աշխատակազմին և հավաքել է փաստեր, որ ԱԺ սրճարանն արժե ոչ թե 30 հազար դոլար, այլ ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար է վատնվել։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանն այնպես է խճճել գնումների գործընթացը, որ դժվար է ասել չկարողանալո՞ւ, թե՞ ինչ որ բան թաքցնելու համար է ամառային բաց սրճարանի կառուցումն այսքան բարդ ճանապարհով անցել։ Այսպիսով, ներկայացնենք մեր ձեռքի տակ եղած պայմանագրերը, ծախսերի համար նախատեսված գումարները՝ հերթականությամբ․ ԱԺ բակի սրճարանի 2-րդ փուլի սալիկապատման աշխատանքների ձեռքբերման նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմը կնքել է ՀՀ ԱԺ ԳՀԱՇՁԲ-23/14 պայմանագիրը «Լիդեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ 1 մլն 857 հազար դրամ արժեքով։ Ազգային ժողովի և «Լիդեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագիրը, սակայն, 2023-ի հոկտեմբերին ԱԺ աշխատակազմը միակողմանի լուծել է․ ըստ տեխնիկական բնութագրի և օրացուցային գրաֆիկի՝ ընկերությունը 30 օրում պետք է ավարտեր աշխատանքները, բայց, ինչպես նշված է պայմանագիրը լուծելու հայտարարության մեջ, հոկտեմբերի 24-ի դրությամբ աշխատանքները սկսված չեն եղել։ 20․09․2023 թվականի պայմանագրով Էլեկտրոնային աճուրդի միջոցով «Շուշան Տեխնիկս» ՍՊԸ-ից ՀՀ ԱԺ ԷԱՃԱՊՁԲ-23/37 ծածկագրով պայմանագրի շրջանակներում ԱԺ աշխատակազմը ձեռք է բերել արևից պաշտպանող հարմարանքներ՝ հովանոցներ, որի մեկ հատի արժեքը կազմել է 140 հազար դրամ։ ՀՀ ԱԺ ԷԱՃԱՊՁԲ-23/37 ծածկագրով պայմանագրով գնվել է 8 հատ հովանոց, որի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 116 հազար 400 դրամ։ Բայց երեկ բացված սրճարանում 10 անձրևանոցներ էին դրված։ 10․05․2024 թվականի ՀՀ ԱԺ ԳՀԱՇՁԲ-24/3 ծածկագրով պայմանագրի շրջանակներում, այնուհետև 30․05․2024 թվականին կնքված համաձայնագրով հատկացվել են ֆինանսական միջոցներ և «Հայկ Սարգսյան» ԱՁ-ից ձեռք են բերվել դեկորատիվ ջրվեժի կառուցման և տեղադրման աշխատանքներ՝ 3 մլն 470 հազար դրամ արժեքով։ 19․04․2024 թվականի ՀՀ ԱԺ ԷԱՃԱՊՁԲ-24/19-1 ծածկագրով պայմանագրի շրջանակներում Էլեկտրոնային աճուրդի միջոցով «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ից ԱԺ աշխատակազմը սրճարանի համար ձեռք է բերել 50 աթոռներ և 8 սեղաններ ընդհանուր՝ 3 մլն 381 հազար դրամ արժեքով։ Հիշեցնենք, որ նշված ընկերությունը ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարին պատկանող ընկերությունն է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
