Կառավարությունն ու «ԱՄԻՕ» բանկը ահաբեկում են զոհվածների տեղահանված ընտանիքներին. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհություններ են հասել, որ Արցախից 2020թ. բռնի տեղահանված՝ զոհվածների գրեթե 90 ընտանիքներ վերջին շաբաթներին առերեսվում են Կառավարության ու «ԱՄԻՕ» բանկի բարոյական ու ֆինանսական ահաբեկմանը: Բանկին ամենամսյա վճարումները կատարվել են Արցախի Կառավարության կողմից մինչև 2023թ. դեկտեմբերը, որից հետո, բյուջե չունենալու պատճառով, նրանք չեն կարողացել վճարումներ կատարել: Դրանից հետո «ԱՄԻՕ» բանկը վարկային արձակուրդ է տվել շահառուներին՝ սպասելով ՀՀ Կառավարության որոշմանը, քանի որ Արցախի Կառավարությունից իրենց տեղեկացրել են, որ Արցախի պետական մարմինների բոլոր պարտավորությունները ցուցակագրվել են ու փոխանցվել ՀՀ Կառավարությանը: Այս տարվա մարտին բանկը կապվել է շահառուների հետ և ծանուցել, որ ՀՀ Կառավարությունից այդպես էլ իրենց ոչինչ չեն ասել այդ պարտավորությունների մարման վերաբերյալ: Զոհվածների հարազատներին բանկից տեղեկացրել են, որ մայիսի 5-ից նրանք պետք է վճարումները կատարեն, հակառակ դեպքում ստիպված են լինելու դիմել համապատասխան միջոցների, ինչը նշանակում է, որ դատական կարգով են պահանջելու վճարումները և կարող են բնակարաններն էլ վերցնել շահառուներից: Զոհվածների հարազատները մոտ մեկ ամիս առաջ կոլեկտիվ դիմում են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ հետո էլ հանդիպում են ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ: Ասում են՝ վերջինս բանավոր խոստացել է, որ խնդրին լուծում են տալու, և շահառուները ստիպված չեն լինելու որևէ գումար վճարել բանկին: Մեր տեղեկություններով՝ այդ հարցի վերաբերյալ որոշ խորհրդակցություններ են եղել Կառավարությունում, բայց առ այսօր ոչ մի որոշում չի կայացվել: Ասում են՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը և նույնիսկ Ազգային անվտանգության ծառայությունը հակված են, որ խնդրին պատշաճ լուծում տան, սակայն փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կտրուկ դեմ է արտահայտվում: Իսկ թե ինչ է կարծում անձամբ Նիկոլ Փաշինյանը, որ հերթական անգամ ահաբեկում են զոհվածների հարազատներին, դժվար չէ կռահել, մանավանդ որ Տիգրան Խաչատրյանը չի կարող նման հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնել: Հիմա հարց է ծագում, թե ինչու են իշխանությունները ահաբեկում զոհվածների տեղահանված ընտանիքներին, երբ հարցը վերաբերում է ընդամենը մոտ 1.2 միլիարդ դրամի: Այս ամենի համատեքստում ուշագրավ է նաև, որ ՀՀ Կառավարությունն ու բանկերը ստանձնել են Արցախի տարածքում վերցրած ու չմարված շուրջ 315 միլիարդ դրամի բանկային վարկերը՝ 70% և 30% հարաբերակցությամբ: Սակայն, արի ու տես, Կառավարության ու «ԱՄԻՕ» բանկի կոկորդին է կանգնել զոհվածների ընտանիքների բաժին, համեմատաբար խիստ փոքր պարտավորությունը, որն իրականում առաջնահերթ կերպով պետք է մարվեր նրանց կողմից: Խիստ տարօրինակ է նաեւ «ԱՄԻՕ» բանկի մոտեցումը. բակը օրեր առաջ ՍՄՍ-ով կրկին ծանուցել է զոհվածների ընտանիքներին, որ մայիսի 5-ից պետք է վճարումները կատարեն: Պարզվում է, որ բանկը պահանջում է ամսական շուրջ 300,000 դրամ այն ընտանիքներից, որոնք հազիվ են հոգում իրենց առօրյա կարիքները «Զինապահի» տված գումարների միջոցով: Արդյոք այդ բանկի համար 1.2 միլիարդ դրամն այդքան մե՞ծ գումար է, որ չի զիջում այն կամ դրա մի մասը զոհվածների ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց ամենաթանկը՝ հանուն նույն բանկի և նրա տերերի անվտանգության ու հանգիստ կյանքի: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
