«ՀՀ-ում Ադրբեջանի դեսպանը պահանջելու է վերանվանել հայկական դպրոցները». Արմեն Այվազյան
![]() «Ինչո՞ւ է Ալիևը պաշտոնական մակարդակով խոսք բացել 300 հազար ադրբեջանցիների մասին. որ սրանց բերեն, հետո թուրքերին և քրդերին կբերեն Հայաստան, հետո կասեն՝ մեզ մզկիթներ են պետք, մզկիթներն էլ կբացեն և ընդամենը շատ կարճ ժամանակում Հայաստանը կլիկվիդացվի»,-«Լայվ Արմենիա»-ի եթերում այս տեսակետն է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը: Նա նշել է, որ Ադրբեջանը Հայաստանում ասելու է, թե այս կամ այն գործողությունը իր դեմ թշնամական գործողություն է. «Օրինակ՝ դասագրքում եթե գրված լինի, որ Արցախը հայկական տարածք է, կարող է ասել՝ ջնջիր դասագրքիցդ: Էն մյուս օրը կարող է ասել՝ ձեր բոլոր պատմավեպերը վերացրեք, չպետք է հայերը ուսումնասիրեն: Հետո հասնելու են անհատներին: Ադրբեջանի դեսպանը երևանում նստած հետևելու է ամբողջ դաշտին և պաշտոնական բողոքներ է ներկայացնելու: Հետո կասեն՝ այ էս զինվորը, որ զոհվել է Արցախում, և նրա անունով անվանել են այս ինչ դպրոցը, վերանվանեք այդ դպրոցները»: Պատմաբանի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջների ցանկը ավարտվելու է այն ժամանակ, երբ այստեղ ոչ մի հայ չմնա: |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
