«Պարեկների մեքենաների տանիքին կտեղադրվեն սարքեր, որոնք կտուգանեն ծխող, հեռախոսով խոսող կամ ամրագոտի չկապած վարորդներին». Արփինե Սարգսյան
![]() Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ հարցազրույցում Պետրոս Ղազարյանը նկատեց, որ Հայաստանում շատ բարձր է վթարների թիվը, ինչի գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ համատարած բոլորը խոսում են հեռախոսով և չեն տուգանվում: Նախարարը համաձայնեց՝ արձանագրելով, որ ներպետական մակարդակում ընկալումների խնդիր ունեն, որովհետև շատերը համարում են, թե ղեկին հեռախոսով զբաղվելը փոքր խնդիր է: «Հաճախ դատական համակարգերում ունենում ենք այս ակտերի բեկանումներ, որովհետև չեն գտնվում ամբողջական տեսանյութեր, որոնցով կապացուցվեր, որ տուգանված քաղաքացին խոսել է հեռախոսով: Առաջիկայում այս հարցն ամբողջապես կլուծվի, որովհետև մենք նախատեսել ենք շատ փոքր, բայց կարևոր նյութատեխնիկական հագեցվածություն պարեկների մեքենաների վրա: Փոքրիկ տեսախցիկային համակարգեր կտեղադրվեն պարեկային ծառայողների մեքենաների տանիքներին, որոնք թույլ կտան 360 աստիճանով նկարահանել շրջակայքում գտնվող մեքենաները, որոնց վարորդը հեռախոսով խոսում է, ծխում է կամ ամրագոտի չի կապել»: |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
