Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«24/7 ռեժիմով աշխատող պարեկային ծառայությունը չի կարող խնայել». Արփինե Սարգսյան

210
Երկուշաբթի, 21 ապրիլի, 2025 թ., 23:06
«24/7 ռեժիմով աշխատող պարեկային ծառայությունը չի կարող խնայել». Արփինե Սարգսյան

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ հարցազրույցում «Հարցազրույց»-ի վարող Պետրոս Ղազարյանը հարց ուղղեց. «Մեր պարեկները կունենան նոր շենք, նոր մեքենաներ, նոր օպերատիվ կառավարման շտաբ: Նոր չէի՞ն նրանց մեքենաները, շենքերը, շտաբը: Ինչո՞ւ են էլի թարմացնում»:
Նախարարը պատասխանեց. «Պարեկային ծառայության ներդրման շրջանակներում, այո, կար լիովին նոր, անգամ նախադեպը չունեցող սպառազինություն: Հիմա նորից հագեցնում ենք, որովհետև անընդհատ պետք է թարմացնել պարեկային ծառայության նյութատեխնիկական բազան: Որովհետև 24/7 ռեժիմով աշխատող ծառայությունը չի կարող խնայել և չօգտագործել մեքենան իր ծառայությունները կատարելու համար: Տարիների կտրվածքով մենք պետք է անընդհատ թարմացնենք մեր պարեկների նյութատեխնիկական բազան: Ապրիլի 16-ից 67 նոր էլեկտրամոբիլներ են հատկացվել պարեկային ծառայություններին»: