Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Արձանագրվել է ՔԿՀ-ում այս տարվա 9-րդ մահվան դեպքը` 5-րդ ինքնասպանությունը». Էլինար Վարդանյան

181
Երկուշաբթի, 21 ապրիլի, 2025 թ., 17:48
«Արձանագրվել է ՔԿՀ-ում այս տարվա 9-րդ մահվան դեպքը` 5-րդ ինքնասպանությունը». Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյբուքյան գրառումը. «Երեկ՝ ապրիլի 20-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հերթական մահն է գրանցվել՝ ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Այս տարվա 9-րդ մահվան դեպքը՝ 5-րդ ինքնասպանությունը:
Պետական մարմինների պատասխանատվության տակ հայտնված մարդկանց համար փաստորեն այդ «պատասխանատվությունը» կյանքի գին է ունենում։
Ուզում եմ կրկնել, այս թվերը լուրջ ձախողման տագնապ են, և իշխանությունները չեն կարողանում դրանք հաղթահարել, ունակ չեն կամ միգուցե չեն էլ ուզում»:

Աղբյուրը`   Էլինար Վարդանյան