Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Պիղատոսի որոշումից 2000 տարի անց էլ մարդու էությունը չի փոխվել». Արամ Գևորգյան

117
Երկուշաբթի, 21 ապրիլի, 2025 թ., 09:12
«Պիղատոսի որոշումից 2000 տարի անց էլ մարդու էությունը չի փոխվել». Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդկանց թվաց, թե Քրիստոսին խաչ բարձրացրեցին «ամբոխի ցանկությամբ», բայց նրանք չգիտակցեցին, որ առաջին հերթին խաչեցին իրենց խիղճը: Որովհետև լռեցին, վախեցան, անտարբեր գտնվեցին:
Մարդկային լռությունը, պիղատոսյան ձեռքերը լվանալն ու անտարբերությունը ծնում են ողբերգություններ: Յուրաքանչյուրի անձնական պատասխանատվության բացակայությունը ծնում է հանցագործություններ, որոնք մեղավորներ չունեն:
Պիղատոսի որոշումից 2000 տարի անց էլ մարդու էությունը չի փոխվել: Ու քանի ամեն ոք չխոստովանի ամբոխի որոշման մեջ իր ունեցած դերակատարություն, մենք դատապարված ենք նորից ու նորից կրկնել նույն սխալները: Անձնական կարծիքն ու ձայնը շատ ավելի բարձր են հնչում ամբոխի աղմուկից»:

Աղբյուրը`   Արամ Գևորգյան