«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին
![]() «Հայկական ավիաուղիների» Airbus A321 տիպի երկու օդանավերը, որոնք մինչև վերջերս Հայաստանում գրանցված էին իբրև EK-AAB և EK-AAD, տեղափոխվել են Թուրքիա ու գրանցվել այդ երկրի Southwind Airlines ավիաընկերության շարժակազմում: Այս մասին գրում է «Հետք»-ը։ Այս ընկերության ավիապարկում, ըստ planespotter.net-ի, օդանավը ստացել է TC-GRF գրանցումը: Ընդ որում՝ 2022-ի տարեվերջին Հայաստան տեղափոխվելուց առաջ, planespotters.net-ի տվյալներով, նախատեսվում էր, որ այս ինքնաթիռը պետք է համալրի հենց Southwind Airlines-ի շարքերը, սակայն դրա փոխարեն այն հանձնվեց «Հայկական ավիաուղիներին»: Բայց ինչպես տեսնում ենք, մեր երկիր տեղափոխվելուց շուրջ 2,5 տարի անց, այդուհանդերձ, այն դարձավ թուրքական օպերատորի բորտ: Այն, որ վերոնշյալ երկու օդանավերը վերջին տարիներին անցել են Northwind Airlines-«Հայկական ավիաուղիներ»- Southwind Airlines «եռանկյունով», ամենեւին տարօրինակ չէ, քանի որ սրանք փոխկապակցված ավիաընկերություններ են»,- հայտնում է Հետք-ը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
