Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Քրիստոսի Հարությունը վկայում է՝ կա ճանապարհ, կա հավատ և հաղթանակ». Հենրիխ Դանիելյան

212
Կիրակի, 20 ապրիլի, 2025 թ., 00:31
«Քրիստոսի Հարությունը վկայում է՝ կա ճանապարհ, կա հավատ և հաղթանակ». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քրիստոսի Հարությունը հավատի, ճշմարտության և հոգևոր հաղթանակի խորհուրդն է։
Մեզ՝ հայ երիտասարդներիս համար, սա ոչ միայն հոգևոր, այլև ազգային ուղերձ է։ Հարության խորհուրդը մեզ սովորեցնում է՝ երբ պահպանում ենք մեր հավատքը, արժեհամակարգը և պատմական ինքնությունը, նույնիսկ ամենածանր փորձությունների մեջ հաղթանակը դառնում է հնարավոր։
Այս տոնը մեզ հորդորում է քայլել այն ճանապարհով, որով անցել են մեր նախնիները՝ համարձակ, համոզված և հավատով լի։
Քրիստոսի Հարությունը վկայում է. կա ճանապարհ, կա հավատ, և կա հաղթանակ»:

Աղբյուրը`   Հենրիխ Դանիելյան