Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 5-րդ Սաղմոսով
![]() «Թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին։ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 5-րդ Սաղմոսով․ «ԱՂՕԹՔ ԱՊԱՀՈՎՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ 1 Դպրապետին. ժառանգորդների մասին, սաղմոս 2 Ակա՛նջ դիր իմ խօսքերին, Տե՛ր, և ո՛ւշ դարձրու աղաղակիս, 3 ընդունի՛ր ձայնն աղօթքներիս, Թագավո՛ր իմ և Աստվա՛ծ իմ: 4 Աղաչում եմ քեզ, Տե՛ր, որ առավոտյան լսես ձայնն իմ. առավոտյան պատրաստ կլինեմ քո առջև կանգնելու: 5 Դու անօրենություն կամեցող Աստված չես, և քեզ մոտ չարամիտներ չեն բնակվում: 6 Թող հանցագործները չապրեն աչքիդ առջև: 7 Դու ատեցիր անօրենություն գործողներին, կործանում ես բոլոր ստախոսներին, արյունահեղ ու նենգ մարդուց գարշում ես, Տե՛ր: 8 Իսկ ես քո ամենառատ ողորմության շնորհիվ կմտնեմ տունդ, և քե՛զ վայել ակնածանքով կերկրպագեմ սուրբ տաճարիդ մեջ: 9 Տե՛ր, արդարությամբ քո առաջնորդի՛ր ինձ, իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջև ճանապարհները քո, 10 քանզի նրանց բերանում ճշմարտություն չկա, և նրանց սրտերն ունայնացած են: 11 Գերեզմանի պես բաց են կոկորդները նրանց, իսկ լեզուները՝ լի նենգությամբ: Դատի՛ր նրանց, Աստվա՛ծ, որ ետ կանգնեն իրենց մտքերից. իրենց անչափ ամբարշտության համար վանի՛ր նրանց, քանզի դառնացրին քեզ: 12 Թող ուրախանան բոլոր նրանք, որ հույս են դնում քեզ վրա, հավիտյան թող ցնծան, և դու ապրես նրանց մեջ. թող պարծենան քեզնով քո անունը սիրողները, 13 քանզի դու պիտի օրհնես արդարին. Տե՛ր, քո սպառազինությամբ պաշտպանեցիր մեզ»: Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
