««Բաժանիր, որ տիրես»-ը հայերի վրա հրաշալի աշխատեց»․ Աննա Կոստանյան
![]() ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Բաժանիր, որ տիրես»-ը հայերի վրա հրաշալի աշխատեց։ Երբ նայում ես, թե «դաշտում» քանի խմբավորում ու միավորում է գործում՝ լավ պլանավորած, համակարգային ու հսկայական ռեսուրսների ներդրմամբ, հետևողականորեն լծված ապականելու ամեն արժեք ու ապակայունացնելու հույսի վերջին նշույլները, հասկանում ես, որ էս բոլորի տարածած այլանդակությունների դեմ ու չեզոքացնելու ուղղությամբ ուղղակի անհնար է մենակ պայքարել՝ «միավորել» չմիավրովողներին, դասեր տալ պատմությունը, գիտելիքն ու փաստը մերժողներին, խմբային ու անձնային շահին գերակայողներին, ում նպատակներն իս սկզբանե բոլորովին էլ արդարության հաստատումն ու ազգային արժանապատվությունը վերագտնելը չէ։ Տուժում է երկիրը, անմեղ ու ազնիվ երազանքներ ունեցող մարդիկ, համընդհանուր ազգային երազանքը (եթե իհարկե երբևէ եղել է)։ Արդյունքում մնալու են ավերակներ, ջարդուխուրդ եղած պետությունն ու մի քանի շահամոլներ, ովքեր երբեք ոչնչից դաս չեն քաղելու։ Աղբյուրը` Աննա Կոստանյան |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
