Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Ընդդիմության արդյունավետ աշխատանքի արդյունքում 2026-ին հնարավոր է ձևավորել նոր իշխանություն»․ Մեսրոպ Առաքելյան

169
Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ., 14:18
«Ընդդիմության արդյունավետ աշխատանքի արդյունքում 2026-ին հնարավոր է ձևավորել նոր իշխանություն»․ Մեսրոպ Առաքելյան

«Ակնհայտ է՝ և՛ ՏԻՄ արդյունքները, և՛ իշխանության վարկանիշը խոսում են այն մասին, որ 2026-ին իշխանությունը շանս չունի վերարտադրվելու»,- Փարաքարի նորընտիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: «Վստահ եմ, որ առաջիկա մեկ տարում իշխանության գործողություններն ավելի են վնասելու իրենց վարկանիշն՝ անվտանգային, տնտեսական առումով: Ընդդիմության արդյունավետ աշխատանքի արդյունքում, համոզված եմ, որ 2026-ին հնարավոր է ձևավորել նոր իշխանություն»,- ասաց նա:

«Ընդդիմության արդյունավետ աշխատանքի արդյունքում 2026-ին հնարավոր է ձևավորել նոր իշխանություն»․ Մեսրոպ Առաքելյան