Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Սակուրայի տնկիները ձեր հոր անունո՞վ են ներկրվել»․ հարց՝ Տիգրան Ավինյանին

196
Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ., 13:54
«Սակուրայի տնկիները ձեր հոր անունո՞վ են ներկրվել»․ հարց՝ Տիգրան Ավինյանին

«Տեղեկություններ են շրջանառվում, որ մեծ քանակությամբ սակուրայի տնկիներ են ներկրվել Հայաստան ձեր հոր անունով»,- լրագրողի այս դիտարկմանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Ինչ ասես կարող են քննարկել, ինչ-որ մեկը կարող է ստեղծել այդ խոսակցությունը, հետո դուք գաք, ինձ այդ հարցը տաք։ Դատարկությունն ի՞նչ մեկնաբանեմ։ Ինձ թվում է, հենց նոր դուք ստեղծեցիք այդ խոսակցությունը, նման խոսակցություն չկա»։
Նշենք, որ այսօր Ավինյանը մասնակցում էր համաքաղաքային ծառատունկին։

«Սակուրայի տնկիները ձեր հոր անունո՞վ են ներկրվել»․ հարց՝ Տիգրան Ավինյանին