Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

Վարդան Ղուկասյանը ստանձնեց Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը

208
Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ., 11:36
Վարդան Ղուկասյանը ստանձնեց Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը

Վարդան Ղուկասյանը երդվեց և ստանձնեց Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը․ ««Ստանձնելով Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,– երդվեց նա։
Վարդան Ղուկասյանին հանձնվեց Գյումրի քաղաքի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան և բանալին։

Վարդան Ղուկասյանը ստանձնեց Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը