«Լավ է ներկայության մասին խոսեն, քան՝ բացակայության»․ Միքայել Սրբազան
![]() Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը մեկնարկեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի աղոթքով։ «Շնորհավորում եմ բոլորիս Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու քաղաքապետությունը ստանձնելու, այս ծանր պաշտոնը, առավել ևս, այս ծանր վիճակում ստանձնելու կապակցությամբ։ Առավել անկեղծ եթե լինենք, շնորհավորելու բան չկա քաղաքապետին, հոգսը բարձեցինք նրա ուսերին։ Այն լուծը, որ ինքը քաշելու է շատ պարտավորեցնող է»,- ասաց Միքայել Սրբազանը՝ նշելով, որ 20 տարի է չի մասնակցում երդմնակալության արարողություններին․ «Մենք միշտ այնտեղ ենք, որտեղ մեր ներկայությունը անհրաժեշտ է։ Կարող էի պատճառաբանել, որ Ավագ շաբաթ է ու չմասնակցեի, սակայն, քանի որ մեր բացակայությունը զանազան ասեկոսեների առիթ էր տալու, ավելի լավ է ներկայության մասին խոսեն, քան թե բացակայության»,- ասաց Միքայել Սրբազանը։ |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
