«Ամեն ինչ անում է, որ արցախցիներն արտագաղթեն»․ Նարեկ Գալստյան
![]() Լրագրող, «24Նյուզ»-ի տնօրեն Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու է ՀՀ նիկոլականների առաջնորդը թիրախավորում արցախցիներին, նրանց նկատմամբ յուր արբանյակների միջոցով լյումպենի մոտ ատելություն գեներացնում: Լևոն Զուրաբյանն, օրինակ, իմ մոտ հարցազրույցի ժամանակ կարծիք հայտնեց, որ սինլքորների (լյումպենի) վրա հիմնված ու ամեն ինչ ձախողած իշխանությանը պետք է թշնամու կերպար: Պարզ է, որ Նիկոլի Ալիև ձյաձյան թույլ չի տա, որ այդ թշնամու կերպարն արդարացիորեն լինի Ադրբեջանը, նախկինները չեն աշխատում, ռուսները վտանգավոր են, ուստի և լյումպենի երախն է որոշել տալ տնավեր դարձած արցախցիներին: Այս մոտեցումն, իհարկե, հիմնավոր է, սակայն ամբողջական չէ: Լյումպենի ֆյուռեռն ունի առավել զարհուրելի ու սառնասիրտ հաշվարկ: Նա լավ գիտակցում է, որ շուրջ 120 հազար մարդ ամեն օր քնում ու արթնանում է Արցախը հանձելու մեջ իրեն մեղադրելով, որոնց մեծ մասն ունեն ընտրելու իրավունք: Ուստի և իր արբանյակների միջոցով ատելության խոսքի տարածումը, սոցիալական վճարներից անտուն մարդկանց զրկելը խրախուսում է նաև արտագաղթը: Նա ամեն ինչ անում է, որ արցախցիները արտագաղթեն, որով իրեն ապահովագրում է ընդդիմադիր հավելյալ քվեներից, հանրահավաքների մասնակիցներից և այլն: Բացի այդ, արցախցիների ներկայությունը Հայաստանում Արցախի հիմնախնդրի վառ արտահայտումն է, այն հետապնդող կրակը, որն էլ արդեն ցանկալի չէ ադրբեջանական պատրոնների համար: Ասել կուզի, արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածումն ունի հրեշավոր պրագմատիկ նպատակներ»: «Ամեն ինչ անում է, որ արցախցիներն արտագաղթեն»․ Նարեկ Գալստյան Աղբյուրը` Նարեկ Գալստյան |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
