Ինչո՞ւ են Սամվել Բաբայանի «մտերիմները» միայն հիմա հիշել արցախցիներից «թալանված» գումարների մասին. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Երևանի Նաիրի Զարյան 17 Ա հասցեում գտնվող Արցախի ներկայացուցչության դիմաց բավականին թեժ էր։ Արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպովը և նրան սատարող մոտ 2 տասնյակ արցախցիներ պահանջում էին հանդիպում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, ու դա անում էին կռվով՝ գոռգոռոցներով ու լրագրողների վրա բղավելով, վիրավորելով, խուլիգանական վարք դրսևորելով: Թեեւ երեկ ակցիայի մասնակիցները իրենց նպատակը այսպիսին հռչակեցին. «նախագահ Սամվել Շահրամանյանը պետք է վերադարձնի բոլոր այն գումարները, որոնք թալանվել են արցախցիներից և տրամադրի բռնի տեղահանված արցախցիներին՝ կենցաղային խնդիրները լուծելու համար», սակայն նրանք իրականում երեկ թաքուն բացահայտեցին, որ այս լոզունգներով ՀՀ ընտրություններում որպես երրորդ ուժ են ցանկանում հանդես գալ: Ակտիվիստ Արթուր Օսիպովը նշեց, որ Արցախից թալանվել է մոտավորապես 467 մլն դոլար, որը փոխանցվել է 48 ընտանիքի, իսկ թե ովքեր են այդ ընտանիքները, Օսիպովը խուսափեց անուններ տալուց։ Թե ինչու են նոր հիշել այս «թալանի» մասին, անգամ արցախցիների համար է տարօրինակ: Նկատենք, որ շատ արցախցիներ երեկ վատ էին զգում ագրեսիվ այս երիտասարդների պահվածքի համար և լրագրողներից ներողություն խնդրեցին նրանց փոխարեն»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
