«Գյումրիում 50+1%-ի չհաղթահարելն ավելի ծանր եք տանում, քան Արցախի կորուստն ու 44-օրյա պատերազմը»․ Արծվիկ Մինասյան
![]() «Այս ամբիոնից մեղադրանք է հնչում և պատմության հեռավոր շրջանից բերվում են մեջբերումներ, որոնք իրականության հետ աղերս չունեն, իրականությունը գլխի վրա շուռ տված՝ փորձ է արվում ներկայացնել այսօրվա ուրացման քաղաքականությունը»,- ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ «Այն պայմանագրում, որն Ադրբեջանի հետ բանակցում եք, տեղ է գտել մի ձևակերպում, որ Հայաստանը պետք է պարտավորված լինի պայքարելու ռևանշիստների դեմ․ այսինքն՝ ազգային ուժերի, ազգային նպատակների, այս ստորացման իրողությունը չընդունող անձանց, ինստիտուտների դեմ, և ՀՀ իշխանությունը կետ առ կետ որոշել է կատարել դա՝ այդ թվում՝ օգտագործելով այս ամբիոնը և թիրախավորելով ազգային-ազատագրական պայքարի ակունքներում կանգնած քաղաքական ուժին, հերոսներին, ովքեր ազատագրել էին Արցախը, ովքեր այս իշխանությանը փոխանցել էին հայկական 2 պետություններ։ Դուք երկիրն ու ժողովրդին կանգնեցնում եք կործանման փաստի առաջ․․․ Դուք ուզում եք ապացուցել, որ հայ ժողովուրդը պետականություն կայացնելու հնարավորություն չունի, և պետք է ծառայի ինչ որ մեկի՞ն․․․ Մեր ժողովուրդը թացը չորից տարբերում է, դուք դա էլ չեք ընդունում․․․ Դուք Գյումրիում 50+1%-ի չհաղթահարելն ավելի ծանր եք տանում, քան Արցախի կորուստն ու 44-օրյա պատերազմը»,- դիմելով իշխանական պատգմավորներին՝ նշեց Մինասյանը։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
