Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

Սերժ Սարգսյանի և մյուսների գործն ուղարկվել է նոր քննության

148
Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ., 17:30
Սերժ Սարգսյանի և մյուսների գործն ուղարկվել է նոր քննության

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի», և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանի գործով նոր քննություն կիրականացվի։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, 2024թ․ մայիսի 31-ին հրապարակել էր Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վճիռը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։