Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Ամենամեծ թալանչին այս իշխանությունն է»․ Արմեն Եղիազարյան

172
Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ., 18:12
«Ամենամեծ թալանչին այս իշխանությունն է»․ Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամենամեծ թալանչին այս իշխանությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Այո, նախկին իշխանությունները անխղճորեն թալանել են և հարստացել են, բայց թալանել են նյութական արժեքներ։ Իսկ թալանված փողը կարելի է վերադարձնել կամ աշխատել և լրացնել տեղը։
Իսկ այս իշխանության օրոք թալանվում է ոչ միայն փողը, այլ նաև այս անվերականգնելի արժեքները.
- թալանվում է մեր պատմությունը
- թալանվում է մեր մշակույթը
- թալանվում է մեր ազգային ինքնությունը
- թալանվում է մեր կրթությունը
- թալանվում է մեր պետականությունը
- թալանվում է մեր ինքնավստահությունը
- թալանվում է մեր հաղթանակները
- թալանվում է հերոսությունը
- թալանվեցին 5000 կյանքերը
Եվ ամենա կարևորը թալնավում է Հայ ազգի և մեր պետության ապագան։
Իսկ այս թալանը, ի տարբերության նյութական թալանի, անդառնալի հետևանքներ ունի»։

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան