Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Ի՞նչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, արդեն մտանք Միութենական պետությո՞ւն»․ Սարիկ Մինասյան

208
Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 20:06
«Ի՞նչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, արդեն մտանք Միութենական պետությո՞ւն»․ Սարիկ Մինասյան

«Գյումրու համայնքապետարանի ամենամեծ խմբակցությունն ենք՝ 14 մանդատ ունենք, ծառայեցնելու ենք գյումրեցիներին․․․ Գյումրու ավագանու նիստին չմասնակցելու որոշումը կայացրել ենք Գյումրու խմբակցությունով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Սարիկ Մինասյանը։
Անդրադառնալով հարցին, թե չի՞ փոշմանել, որ հեղինակազրկված կուսակցությունով է առաջադրվել Գյումրու քաղաքապետի թեկնածու, Մինասյանը պատասխանեց․ «Իսկ ո՞վ է ասել, որ հեղինակազրկված է։
Դիտարկմանը, թե ասում են՝ իրեն շատ է օգնել КГБ-ն, Մինասյանն արձագանքեց․ «Ի՞նչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, արդեն մտանք Միութենական պետությո՞ւն»։ Եվ հավելեց, որ ամեն տեղ բարեկամներ ունի՝ բացի КГБ-ց։