Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր
143
Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 18:42
![]() 2025 թվականի մարտի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որին մասնակցել են 4 հավակնորդներ: Գաղտնի քվեարկության արդյունքում 19 կողմ ձայնով ռեկտոր է ընտրվել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Զաքոյանը: Կառավարության այսօրվա՝ ապրիլի 17-ի նիստում նրա թեկնածությունը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ ավելի քան 30 տարվա մասնագիտական և ակադեմիական գործունեության ստաժ ունի: Եղել է բուհի պրոռեկտորը, նախորդիվ կատարել է նաև բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները: Կառավարությունը հաստատեց Հրաչյա Զաքոյանի թեկնածությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում: |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
