«Տենց չի լինի, փողը տալիս ենք, արդյունքի հետևից պետք է գնանք»․ Նիկոլ Փաշինյան
![]() ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը կառավարության նիստում նեկայացրեց «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» հարցը՝ ընդգծելով, որ այդ հիմնադրամի միջոցով կկարողանան դրամաշնորհներ տրամադրել և խրախուսել հանրօգուտ կոնտենտի հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի տարածքում, քանի որ եթերի առնվազն 20 տոկոսը պետք է լինի հանրօգուտ կոնտենտով։ «Որպես կանոն հանրօգուտ կոնտենտն այդքան էլ գրավիչ չէ վաճառքի տեսանկյունից, նոր գործիքակազմով առաջարկում ենք աջակցել ընկերություններին, բարձրացնել այդ 20 տոկոսի շեմը և բարձրացնել եթերի որակը»,- ասաց Հայրապետյանը։ «Իսկ մենք որևէ ձևով հետաքրքրվելո՞ւ ենք, հիմնադրամի համար նշանակություն ունենալո՞ւ է՝ այդ կոնտենտը նայող կա՞, թե՞ չկա»,- հետաքրքրվեց վարչապետ Փաշինյանը և արձագանքելով Հայրապետյանի դիտարկմանը, թե ընդհանրապես աշխարհում հանրօգուտ կոնտետի դեպքում առաջնայինը ռեյտինգը չէ, Փաշինյանը նշեց․ «Ես չեմ հասկանում՝ էս մտածողությունը որտեղի՞ց է․․․ Մարդ չգա նայի, բայց ասել՝ հանրօգուտ է, բարձր մշակութային արժեք ունի․․․ Համաձայն չեմ այդ տրամաբանության հետ։ Տենց չի լինի, դա փողի վատնումա․․․ Բա փողը տալիս ենք, արդյունքի հետևից պետք է գնանք»։ Կառավարության նիստում «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվամբ նոր հիմնադրամ ստեղծելու մասին որոշումն ընդունվեց։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
