«Արուսյակ Ջուլհակյանը անզուսպ ստում է»․ Բագրատ Միկոյան
![]() Այսօր ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ի պատասխան Հայոց ցեղասպանության ուրացման մասին մեղադրանքների, նշել էր, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն հավանություն է տվել։ «Երկրորդ Նախագահը կառավարական հանձնաժով ստեղծելու համաձայնություն էր տվել, որը կրկին պետք է ուսումնասիրեր Ցեղասպանության լինել-չլինելը»,- ասել է նա։ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը «Yerevan.Today»-ի հետ զրույցում արձագանքել է Ջուլհակյանին․ «Թե՛ Էրդողանի՝ 2005 թվականի նամակը, որով նա առաջարկում էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով և թե՛ նախագահ Քոչարյանի պատասխանը, որում այդ առաջարկը մերժվում էր, բաց մատչելիությամբ հասանելի են համացանցում։ Այդ պատասխանը նման կերպ ներկայացնելու համար կամ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում (բնորոշումը իր շեֆինն է) և տեքստերի ընկալումը նրան հասու չէ, կամ իր շեֆի պես անզուսպ ստում է, կամ էլ ոգևորված է իր շեֆի գրկած՝ Էրդողանի գրքից»։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
