Շամիրամում 4 անձի սպանության համար Թելման Քալաշյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման
![]() Եզդիաբնակ Շամիրամ գյուղում 2017թ. ամռանը սգո սրահում տեղի ունեցած 4 հոգու սպանության գործով ամբաստանյալ Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Այս մասին «Նյուզ»-ին հայտնել են տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը։ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում որոշումը հրապարակվել է այսօր՝ ապրիլի 17-ին։ Նիստը նախագահել է դատավոր Սուրեն Մնոյանը։ Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Թելման Քալաշյանը 2017-ի օգոստոսի 1-ին Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում ապօրինի ձեռք բերված հրազենով սպանել է 4 մարդու, ևս 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաև իր փախուստը կանխելու և բռնելու նպատակով իրեն հետապնդող քաղաքացու նկատմամբ, ով ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։ Այդպիսով՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
