Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Այսօր պետություն ունենալու այնպիսի շանս ունենք, որը չենք ունեցել երբեք»․ Նիկոլ Փաշինյան

138
Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 15:30
«Այսօր պետություն ունենալու այնպիսի շանս ունենք, որը չենք ունեցել երբեք»․ Նիկոլ Փաշինյան

«Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը, և այդ հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով»,- ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Տեղի է ունենում «իրական Հայաստան»-ի սոցիալ- հոգեբանական հեղափոխությունը և առանցքային արձանագրումն այն է, որ վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչված մեր պետությունն ու հայրենիքը նույնական են»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր պետություն ունենալու այնպիսի շանս ունենք, որ երբեք չենք ունեցել։

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ԱԺ-ում