«Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Անկախության հռչակումից ու ձեռքբերումից հետո պետականության կայացման օրակարգը գոյություն է ունեցել միշտ։ Բայց շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը առավելապես նվիրված է եղել Ղարաբաղյան շարժմանն ու հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը»,- ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հաշտ է եղել այդ իրականության հետ, մինչև հասկացել է, որ․ «եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի՝ մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, բարեկեցությունը թույլ չտալու և մեր պետականությանը վերջ տալու համար»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ նպատակի իրագորոծումը մեկնարկել է 2018 թվականին, ապա եզրափակիչ փուլ է մտել 2020 թվականին և գագաթնակետին հասել 2021-ի մայիսին։ «Եվ այդ վերջնանպատակը գործակիցներ ունի նաև Հայաստանում, որոնք կարծում են, որ Ղարաբաղի հարցն է կարևոր և ոչ թե անկախությունն ու պետականությունը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով․ «Ղարաբաղյան շարժումը օբյեկտիվորեն վաղուց ավարտվել է և այն շարունակելու մեր հավաքական ջանքը օգտագործվում է առանց այն էլ ՀՀ թուլացած անկախությունն ու պետականությանը վերջ դնելու համար։ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել է և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը և ինքնիշխանությունը թույլ չտալու համար»։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
