Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Ադրբեջանն ագրեսոր է»․ ԵԽ պատգամավոր

202
Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 14:18
«Ադրբեջանն ագրեսոր է»․ ԵԽ պատգամավոր

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտնում է․ «Եվրոխորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջանքերին
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները ապրիլի 16-ին Ազատության հրապարակի վրանում ընդունել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Նիկոլա Բեյին և Նոր Կալեդոնիայից Նիկոլա Մեցդորֆին:
Արցախցիները հյուրերին են ներկայացրել Արցախի ժողովրդի հիմնախնդիրները և իրավունքների պաշտպանության ջանքերը: Նրանք շնորհակալություն են հայտնել ԵԽ պատգամավորներին իրենց ցուցաբերած աջակցության ու սրտացավության համար:
Պատգամավորներն ընդգծել են հակամարտության արդար ու խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, որը պետք է ներառի նաև Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորումը: Նրանք հատուկ անդրադարձ են ունեցել Ադրբեջանի միջազգային հանցագործությունների պատժման անհրաժեշտությանը՝ շեշտադրելով, որ գործող անպատժելիությունը հանգեցրել է նոր ոտնձգությունների նույնիսկ Ֆրանսիայի հանդեպ:
Բեյն ու Մեցդորֆը հատուկ ընդգծել են իրենց շարունակական սատարումը հայ ժողովրդին՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել այն՝ այցի արդյունքների հիման վրա»:
Նշենք նաև, որ ԵԽ պատգամավորներից Նիկոլա Բեյը լրատվականների հետ զրույցում ասել էր, որ «Ադրբեջանն ագրեսոր է»։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Նիկոլա Բեյին և Նոր Կալեդոնիայից Նիկոլա Մեցդորֆին
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Նիկոլա Բեյին և Նոր Կալեդոնիայից Նիկոլա Մեցդորֆին
«Ադրբեջանն ագրեսոր է»․ ԵԽ պատգամավոր