«Ես եմ ասել՝ շատ տաղանդավոր կին է, պետք է մտցնել ՔՊ ցուցակ»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Աննա Գրիգորյանի մասին
![]() «Քննադատելով դաշնակցությանը՝ քննադատում եմ երեսպաշտությունը։ Երբ մի ուժ մեղադրում է մեկ այլ ուժի զուտ Թուրքիայի հետ բանակցելու համար, այդ ուժը պետք է երեսպաշտ չլինի, ինքը զրկվում է այդ իրավունքից, եթե ինքն այդ նույնն արել է»,- ԱԺ-ում ասաց Աժ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Հաջորդիվ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթին, թե կառավարական ամառանոցի վրա գումարներ են ծախսում՝ Ռուբինյանը հիշեցրեց, որ Արծվիկ Մինասյանը նախարար եղած ժամանակ քվեարկել է, որ Սերժ Սարգսյանին կառավարական ամառանոցից տուն նվիրեն։ «Խոսում եք պադավատների մասին, ձեր ցավը տանեմ, երբ մենք եկանք այս շենք, դուք էլ մեր հետ նույն ցուցակում էիք, ի դեպ, ես եմ հարցազրույց անցկացրել ձեր հետ, ասացի՝ շատ տաղանդավոր կին է, պետք է մտցնել ցուցակ, տաղանդի մասով չեմ փոշմանում, բայց հետևողականության մասով խնդիրներ կան։ Մենք եկանք, հանեցինք մի շարք ծառայողական մեքենաներ»,- ասաց Ռուբինյանը։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
