Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Հունվար-փետրվարին ունենք -500 ծնունդ»․ Արսեն Թորոսյան

178
Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 13:12
«Հունվար-փետրվարին ունենք -500 ծնունդ»․ Արսեն Թորոսյան

«Ընդդիմությունն ուզում է մեզ ներքաշել այն բանավեճի մեջ, թե ով է ավելի շատ թուրք»,- Աժ-ում իր ելութի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը․ «Իրականում շատ դժվար է դիմանալ այդ գայթակղությանը և չմտնել այդ բանավեճի մեջ։ Ընդդիմությունը դրան զուգահեռ ուզում է, որ չլինենք անկախ։ Քրիստինե Վարդանյանը ռուսի շպիոնների ցանկեր ա նշում, ստեղ չի հիմա, երևի պետք ա ցանկը լրացնի, ամբողջական չէր։ Իրենք չեն ուզում նաև, որ ունենանք պետական սահման»,- ասաց Թորոսյանը՝ նշելով, որ սահմանազատումը եղելէ ձեռքբերում։ Անդրադառնալով իրականացվող ծրագրերին՝ Թորոսյանն ասաց․ «Մեր հիմնական խնդիրը պետք է լինի բնակչության աճը։ Ցավալի վիճակագրություն՝ հունվար-փետրվար ամսիներին -500 ծնունդ ունենք»,- ասաց Թորոսյանը՝ նշելով, որ խնդրի լուծման համար պետք են առաջնահերթություններ փոխել։