Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Շահրամանյանը տղամարդու նման թող ասի՝ մենակ եմ, չեմ կարողանում ձեր հարցերը լուծել»․ արցախցի

177
Չորեքշաբթի, 16 ապրիլի, 2025 թ., 16:00
«Շահրամանյանը տղամարդու նման թող ասի՝ մենակ եմ, չեմ կարողանում ձեր հարցերը լուծել»․ արցախցի

«Սամվել Շահրամանյանը տղամարդու նման պետք է կանգնի մեր կողքին, ասի՝ մենակ եմ, չեմ կարողանում ձեր հարցերը լուծել»,- ասաց Արցախի ներկայացուցչության դիմաց ակցիա իրականցնող արցախցիներից մեկը։ «Կոչ ենք անում, որպեսզի արցախցի գեներալները՝ Օգանովսկիից սկած, ու ղեկավարները իրենց հնարավորության սահմաններում օգնեն, լուծեն մեր խնդիրները»,- նշեց նա։
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի Շահրամանյանը հանդիպի իրենց հետ։ Նրանց խոսքով, եթե Շահրամանայնը չկարողանա լուծել իրենց հարցերը, պետք է նոր նախագահ ընտրեն։

Բողոքի ակցիա Արցախի ներկայացուցչության մոտ