«Դաշնակցության տղամարդ ներկայացուցիչները կարող են հանգիստ գնալ զուգարան». Ռուբեն Ռուբինյան
![]() «Ուզում եմ շնորհավորել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի խմբակցություններին՝ Գյումրիում իրենց արժեհամակարգային ցնծության կապակցությամբ: Ցնծության առիթը մեկն է՝ քրեաօլիգարխիան՝ իր ամենավառ ներկայացուցիչներից մեկի դեմքով, ստացավ իշխանություն»,- ԱԺ-ում անդրադառնալով Գյումրիում Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ դառնալուն, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «Սերժա-Քոչարյանի ներկայացուցիչները, որ ընտրություններից առաջ խոսք էին տալիս, որ չեն միանալու Ղուկասյանին, միացան: Առավոտից երեկո իրար ինչ ասես ասող Քոչարյանի ու Սերժի թիմակիցները միացան, որ իշխանություն տան իրենց քրեաօլիգարխիկ ռեժիմի սերուցքին՝ Վարդան Ղուկասյանին: Սերուցքն այդ՝ Սերժա-Քոչարյանի լավագույն բնութագրիչն է՝ Աստծո անունը տվող, բայց խմբակային բռնաբարությունների ու մարդասպանությունների գործերով անցնող ու անցած մի կրիմինալ կլան»,- ասաց Ալեքսանյանը: «Սիրելի ընդդիմադիր կին պատգամավորներ, հանգիստ կարող եք գնալ Գյումրի, հագնել շրջազգեստ, հուրախություն ձեզ՝ ՔՊ-ն ՀՀ-ում իշխանություն է ու ձեր քաղաքական իդեալի բոլոր կրքերը կսանձվեն պետության լծակներով»,- նշեց նա: Ալեքսանյանի ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Ասեմ ավելին, Դաշնակցության տղամարդ ներկայացուցիչները կարող են հանգիստ գնալ զուգարան»: |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
