Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.

Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի. «Ժողովուրդ»

112
Չորեքշաբթի, 16 ապրիլի, 2025 թ., 09:00
Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու համար ԱԺ-ում շրջանառության մեջ դրված ընդդիմության նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, կտապալվի:
Իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ խմբակցության ներսում Անդրանիկ Քոչարյանը հասցրել է այս օրերի ընթացքում համախոհներ ձեռք բերել և համոզել թիմակիցներին, որ իր դեմ դուրս չգան և Էթիկայի հանձնաժողով չձեւավորեն: Թեեւ նա նախօրեին խնդրել էր հետաձգել իրեն վերաբերող հարցի քննարկումը ՔՊ խմբակցության ձևաչափով՝ պատճառաբանելով, թե Փաշինյանի հետ կխոսի, նոր գործընթացը թող սկսեն, բայց իրականում նա վարչապետի հետ զրույց չի ունեցել, պարզապես իրեն ժամանակ է պետք եղել, որ երիտասարդ պատգամավորներին համոզի՝ «չզոհաբերեն» իրեն:
Կարծես թե այս անգամ էլ Անդրանիկ Քոչարյանն անպարտելի դուրս եկավ, և նրա հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորելու ընդդիմության նախաձեռնությունը ՔՊ-ն կտապալի խորհրդարանում»։