Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 ապրիլի, 2025 թ.

Դատախազությունը կբողոքարկի Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցու արդարացման վճիռը

148
Չորեքշաբթի, 16 ապրիլի, 2025 թ., 00:24
Դատախազությունը կբողոքարկի Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցու արդարացման վճիռը

Դատախազությունը կբողոքարկի Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվող արցախցի 72-ամյա Ալբերտ Առստամյանին արդարացնելու դատական ակտը։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ բողոք կներկայացվի։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին արդարացման վճիռ կայացվեց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցու գործով: