«ԱՄՆ-ն իր զորքերի մի մասը դուրս է բերում Սիրիայի հյուսիս-արևելքից»․ #NYT
![]() ԱՄՆ զինված ուժերը որոշել են Սիրիայի հյուսիս-արևելքում գործող 8 փոքր բազաներից 3-ը փակել, իսկ զինված ուժերի թիվը 2 000-ից կրճատել մինչև 1 400: Այս մասին, NYT-ի փոխանցմամբ, հայտնել են ԱՄՆ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանց խոսքով՝ 60 օրից ամերիկացի հրամանատարները կգնահատեն՝ արդյո՞ք անհրաժեշտ կլինեն հավելյալ կրճատումներ: Հրամանատարներն առաջարկել են նաև, որ Սիրիայում պահվի առնվազն 500 ամերիկացի զինծառայող: Ըստ աղբյուրի՝ նախագահ Թրամփը թերահավատորեն է մոտենում Սիրիայում ամերիկյան զորքերի անհրաժեշտության հարցին, ինչի պատճառով իրականացվում են կրճատումներ՝ հրամանատարների առաջարկների հիման վրա: Այնուամենայնիվ, ինչպես գրում է լրատվամիջոցը, Սիրիայում Իսլամական պետությունը շարունակում է վտանգ ներկայացնել, հատկապես Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ ամերիկյան զորքերն են տեղակայված:
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
