Մյանմայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
673
Կիրակի, 13 ապրիլի, 2025 թ., 14:19
![]() Մյանմայում կրկին երկրաշարժ է գրանցվել, այս անգամ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Մանդալայ քաղաքից 84 կմ հարավ: Այնտեղ ապրում է 1,2 միլիոն մարդ։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 35 կմ խորության վրա։ Հիշեցնենք՝ մարտի 28-ին Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, ցնցումները զգացվել են Թաիլանդում, Չինաստանում և Վիետնամում։ Արդյունքում զոհվել է առնվազն 3600 մարդ, ավելի քան 5000-ը՝ վիրավորվել, 160-ը անհետ կորել է։ Ավելի քան 3 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ |

Վանաձորում օտարերկրյա համարանիշներով բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենաների է բախվել․ կա 5 վիրավոր
171Երեկ, 18:48
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին (լուսանկար)
224Երեկ, 13:19
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջն ու երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
358Երեկ, 12:54
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սմոլենսկի մարզի քիմիական գործարանին (տեսանյութ)
268Երեկ, 12:18
Պակիստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 10:31
Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
34419.11.2026, 21:55
