Չի բացառվում, որ ՍԴ-ն մինչև ապրիլի 18-ը որոշում կայացնի․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդակցական սենյակում քննարկումները դեռ շարունակվում են։ «Չի բացառվում, որ մինչև մյուս շաբաթվա ավարտը, մասնավորապես՝ մինչև ապրիլի 18-ը, ՍԴ-ն խորհրդակցական սենյակից դուրս գա և հրապարակի որոշումը։ Տատանումների պատճառը, ըստ տեղեկությունների, ապօրինի ծագման 30 և ավելի տարվա գույքի գործերի քննության «երիտասարդացումն» է մինչև 10, 20 տարվա, քանի որ 30 և ավելի տարվա վաղեմության փաստաթղթեր պահելը իրատեսական չէ, հատկապես երբ հասարակարգեր են նաև փոխվել: Այս իրավիճակին զուգահեռ դատական համակարգում հատկապես ապօրինի գույքի գործը քննող դատավորները, գույքերը փրկող նախկին պաշտոնյաները և դատախազներն են, շունչները պահած, սպասում ՍԴ որոշմանը: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանն ապօրինի գույքի բռնագանձման գործով գնացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Նշենք, որ այս գործի քննությունը Սահմանադրական դատարանում կասեցված էր 2023 թվականից: Այս տարվա մարտի 25-ին ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ վերսկսել է գործի վարույթը։ Հիշեցնենք, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը բարձրացվել է Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդի դիմումի հիման վրա, և բարձրացվել էր ամբողջ օրենքի սահմանադրականության հարցը։ Գործի վարույթը վերսկսելու Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մեջ նշվում է, որ ստացվել են գործով պահանջված ապացույցները, և դրանց վերլուծության և ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ կասեցման հիմքերը վերացել են: Նշենք, որ գործը ՍԴ-ում գրավոր ընթացակարգով է քննվել։ Զեկուցողը ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանն է, ով պետք է հասցնի գործը ավարտին մինչև ապրիլի վերջ և հեռանա Հայաստանից դեպի ապահով Ստրասբուրգ»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
