Ինչպես է հնարավոր հասնել իշխանափոխության. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իմպիչմենտի միջոցով իշխանափոխություն սկսելու գործընթացը կարծես ավարտվեց այն օրը, երբ հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ հնչեցվեց այդ մասին։ Պատգամավորների 1/3ը՝ 36 պատգամավոր, պետք է ներկայացնի վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որի մեջ նշվում է նոր վարչապետի թեկնածուն։ 48-50 ժամ հետո վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստերում: Ներկայացվելուց 48-72 ժամ հետո նախագիծը դրվում է քվեարկության։ Որոշումն ընդունվում է անվանական փակ քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 54 կողմ ձայնով։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի ավարտին մնացել է մոտ 2-3 ամիս ժամանակ, ու եթե ընդդիմությունը հիմա սկսի իմպիչմենտի գործընթաց, մեծ դժվարությամբ կհասցնի ավարտին ոչ միայն այն պատճառով, որ ՔՊ-ական 20 պատգամավորների միանալու հեռանկարն է դժվար պատկերացնելի, այլ նաև ժամկետների իմաստով: Անգամ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի միանալու դեպքում այն չի իրականացվի։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
