«Այս իշխանությունների արտաքին և անվտանգային քաղաքականությունը կարելի է կոչել տապալում»․ «ՀայաՔվե»
![]() «ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը․ «Վարչախումբն անցնող յոթ տարում վատթարացրել է Հայաստանի հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի հետ: Ժամանակը ցույց տվեց, որ առանց ԱՄՆ-ի աջակցության՝ ԵՄ-ն աշխարհաքաղաքական կենտրոն չէ, չունի այդ ազդեցությունը: ԵՄ-ին իբր անդամակցության հայտ ներկայացնելով՝ վարչախումբը հոսանքին հակառակ է գնում: Այս իշխանությունների արտաքին և անվտանգային քաղաքականությունը մի բառով կարելի է կոչել տապալում։ Սրանք տապալել են մեր ամբողջ անվտանգային համակարգը, ոչնչացրել նախկինում գործող ստատուս քվոն կամ տարածաշրջանային անվտանգության ամբողջ ճարտարապետությունը, փչացրել են հարաբերություններն Իրանի հետ: Այս ամենի ֆոնին՝ Հայաստանն իբր գնում է դեպի ԵՄ: Այդ կեղծ հայտարարության տակ, փաստորեն, երկիրը տանում են Թուրքիայի վերահսկողության ներքո: Թուրքիան է գործող վարչախմբի անվտանգության միակ երաշխավորը»: Աղբյուրը` ՀայաՔվե |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
