Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Տգիտությունը ձեր դիմագիծն է, սակայն պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ»․ Տիգրան Աբրահամյան

175
Ուրբաթ, 11 ապրիլի, 2025 թ., 10:24
«Տգիտությունը ձեր դիմագիծն է, սակայն պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ»․ Տիգրան Աբրահամյան

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ 7 տարի իշխանության գլխին գտնվողն ասում է, որ ինքը, իր կառավարությունը տգետ են՝ սա ավելի խորը նպատակ հետապնդող հայտարարություն է:
Սրանք փորձում են իրենց դավաճանությունը, հանցագործությունները քողարկել չիմացության, կրթության բացակայության, ապիկարության մեջ՝ մարդկանց համոզելով, որ իրենց տապալումները ոչ թե նպատակաուղղված քաղաքականության, այլ սխալների հետևանք է:
Իսկ իրականությունն այն է, որ այո՛ տգիտությունն ու բարոյազրկությունը ձեր դիմագիծն է, սակայն դուք սեփական ժողովրդի և պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ և դա եղել է ձեր որդեգրած քաղաքական գիծն ու գաղափարական մոտեցումը»: