«Եթե ՀՀ-ն չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագրով կզբաղվի Ադրբեջանը»․ Հասանով
![]() Եթե Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի համապատասխան պետական մարմինները։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության գլխավոր տնօրեն Ադալաթ Հասանովը։ «Մահացածների մարմինները պահվում են դիահերձարաններում առկա հատուկ սառնարաններում, սակայն սառնարանները չեն կարող ամբողջությամբ դադարեցնել մարմինների քայքայման գործընթացը, դրանք կարող են միայն որոշ չափով դանդաղեցնել այն»,- նշել է Հասանովը։ Հիշեցնենք՝ Վերա Աղասյանը մահացել էր անցյալ տարվա հոկտեմբերի 23-ին։ Ըստ Բաքվի՝ ԿԽՄԿ ադրբեջանական պատվիրակությանը խնդրել են այդ մասին տեղյակ պահել մահացածի ընտանիքի անդամներին և ՀՀ պետական մարմիններին։ Մարտի 15-ին ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը քննարկման փուլում է։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
