Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 11 ապրիլի, 2025 թ.

«ՔՊ-ական նազիր-վեզիրներն «ատկազ» են կանգնում»․ Տաթևիկ Հայրապետյան

152
Ուրբաթ, 04 ապրիլի, 2025 թ., 20:54
«ՔՊ-ական նազիր-վեզիրներն «ատկազ» են կանգնում»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ական նազիր-վեզիրները նենց են «ատկազ» (կներեք ավելի հարմար բառ չգտա) կանգնում իրենց պատասխանատվության ներքո գտնվող հարցերից՝ Գյումրիի ընտրություններից մինչև կադրային սով, որ չեմ զարմանա արդեն, եթե 2026-ի ընտրություններում քպ-ականները հայտարարեն, որ կպատժեն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող կոլաբորանտներին, ավելին՝ ասֆալտին կփռեն հայ ժողովրդի երեսուն տարվա պայքարն ու կռիվը ուրացողներին․․․
Բայց դե ոնց նայում ես՝ յոթ տարվա կառավարման մեջ Փաշինյանի ու նրա կառավարության գլխավոր ձեռքբերումը Ալիևի ցանկությունները լույսի արագությամբ իրագործելն է եղել, այդ ոգով էլ շարունակում են «խաղաղություն» կառուցել»։