«Ազատությո՛ւն Մարին Լը Պենին»․ Թրամփը գրառում է կատարել
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին, երբ մարտի 31-ին վերջինս 4 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել Եվրոմիության միջոցների յուրացման գործով։ Truth Social հարթակում կատարած գրառման մեջ Թրամփը Մակրոնին մեղադրել է խոսքի ազատությունը ճնշելու փորձի մեջ: «Մարին Լը Պենի դեմ «վհուկների որսը» ևս մի օրինակ է, թե ինչպես են եվրոպական ձախերն օգտագործում օրենքը՝ լռեցնելու քաղաքական մրցակիցներին: Ես անձամբ չեմ ճանաչում Մարին Լը Պենին, բայց գնահատում եմ նրա համառությունը: Նա շատ բանի միջով է անցել, բայց չի հանձնվել։ Իսկ հիմա՝ հաղթանակից անմիջապես առաջ, նրան չնչին մեղադրանք է առաջադրվել»,- նշել է ԱՄՆ նախագահը։ Թրամփի կարծիքով՝ Լը Պենը տեղյակ չի եղել ենթադրյալ յուրացման մասին, որը նա անվանել է «հաշվապահական սխալ»: «Սա վատ է Ֆրանսիայի և ֆրանսիացի մեծ ժողովրդի համար՝ անկախ քաղաքական նախասիրություններից: Ազատությո՛ւն Մարին Լը Պենին»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
